37310 դիտում
20:59 02-09-2022
Պարզվել է՝ օրեր առաջ Վեդի քաղաքում միջադեպի մասնակիցներ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները ամուսիններ են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 31-ին Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում օտարերկրյա 2 քաղաքացիներ կան՝ իրենց Fiat մակնիշի ավտոմեքենայով, որը կասկածելի է եղել բնակիչների համար:
Նշված վայր է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ միջադեպ է տեղի ունեցել այդ 2 քաղաքացիների և տեղաբնակների միջև:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այդ քաղաքացիները Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, 64-ամյա Յուսուֆ Յուկսելն է և 57-ամյա Աիշե Քաչարը: Վերջիններս ամուսիններ են:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել նաև, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձը քարեր է նետել վերջինների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Ա. Քաչարին, իսկ մի քանի քարեր էլ՝ նրանց ավտոմեքենային, վնասելով դիմապակին և հետևի դռան ապակին:
Ինչպես ավելի ավելի վաղ տեղեկացել ենք Sputnik Արմենիայից, օգոստոսի 31-ի երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու օտարերկրացիների միջև միջադեպ էր գրանցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել էին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով Վեդիում թուրք զբոսաշրջիկների ու տեղի բնակչության միջև տեղի ունեցած ընդհարման մասին լուրերը։
«Բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում ինչ–որ օտարարկրացիներ կան ու ինչ–որ միջադեպ է տեղի ունենում ժողովրդի հետ։ Ահազանգով մեկնել են դեպքի վայր։ Այնտեղից մասնակիցներին բերման են ենթարկել բաժին։ Ստեղծված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,– ասացին ոստիկանությունից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: