3991 դիտում
11:25 03-09-2022
«Սև օրեր» են սպասվում մի շարք համայնքապետարաններում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բավական «ճոխ» բացահայտումներ է արել մի շարք ոլորտներում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի մասնավորի, ուսումնասիրություններ են կատարվել Պետական առողջապահական գործակալությունում՝ հատկապես կապված պետպատվերի համակարգի հետ:
Արդյունքում 10 խոշոր բժշկական կենտրոններում հայտնաբերվել են խոշոր խախտումներ: Օրինակ՝ մեր ունեցած տեղեկություններով, միայն մեկ ԲԿ - ում պետպատվերի միջոցով բժշկական սպասարկման հետ կապված 140 մլն դրամի խախտում է արձանագրվել, որի մի մասը պետբյուջե է վերադարձվել: Մենք ունենք նաև տեղեկություններ, որ շուտով «սև օրեր» են սպասվում նաև մի շարք համայնքապետարաններում:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սկզբից ՊՎԾ-ն «կմտնի» 5 խոշոր ՏԻՄ, ապա և հանրապետության մնացյալ համայնքներում ստուգումներ կսկսի: Այստեղ խոսքը վերաբերում է պետբյուջեից ստացվող դոտացիաներին: Մասնավորաբար, կան տեղեկություններ, որ համայնքները բավական խորամանկ միջոց են կիրառում. մասնավորաբար, սեփական եկամուտները քիչ են ցույց տալիս, պետությունից ստանում են ավելի մեծ դոտացիա, ապա իրական հավաքագրումը ներկայացնում են որպես գերակատարում, այնինչ դոտացիան արդեն ստացած են լինում:
Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊՎԾ-ն շուտով ստուգումներ է սկսելու նաև ձկնաբուծարաններում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4756 դիտում
18:22 15-08-2016
Անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում և Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1003 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»