211652_close_icon
views-count1666 դիտում article-date 23:35 03-09-2022

«Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի խաղաց «Աստոն Վիլայի» հետ

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ասթոն Վիլլայի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:

Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց մանչեսթերյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն արդեն 10-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում։

74-րդ րոպեին «Աստոն Վիլան» կարողացավ վերականգնել հավասարությունը։ Անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմին պարտությունից փրկեց ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլիի գոլը։

«Մանչեսթեր Սիթին» 14 միավորով հավասարվեց «Տոտենհեմին» և երկրորդ տեղում է։ «Աստոն Վիլան» 17-րդն է՝ 4 միավորով։

Նմանատիպ նյութեր