211652_close_icon

STARMUS-ը լավ հնարավորություն է՝ ՀՀ-ն 1 շաբաթով դարձնելու գիտության, երաժշտության միջազգային կենտրոն. Արմեն Սարգսյան

views-count1449 դիտում article-date 13:43 05-09-2022
Այսօր Երևանում պաշտոնապես կբացվի STARMUS-ի վեցերորդ միջազգային փառատոնը: Այն մեր երկրում անցկացնելու նախաձեռնությունը Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանինն է:

STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու գաղափարի մասին Արմեն Սարգսյանն առաջին անգամ խոսել էր երեք տարի առաջ՝ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ. «Ես հրավիրում եմ հաջորդ՝ վեցերորդ STARMUS-ին գալ Հայաստան։ Ուրախ կլինենք բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների, արտիստների տեսնել Հայաստանում»,- ընդգծել էր Արմեն Սարգսյանը: Նշելով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է, նա մասնավորապես խոսել էր ավելի քան 2800-ամյա Երևանի, ինչպես նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին ․ «Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»։

Արմեն Սարգսյանը նշել էր, որ STARMUS փառատոնը լավ հնարավորություն է՝ Հայաստանը մեկ շաբաթով դարձնելու տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն. «Դա լավագույն ձևն է քաջալերելու երիտասարդներին զբաղվել գիտությամբ, հատկապես որ փառատոնի նպատակներից մեկը երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր