211652_close_icon
views-count1181 դիտում article-date 14:51 05-09-2022

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հեռացել Է Զոպորոժիեի ԱԷԿ-ից

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հիմնական մասը հեռացել է Զոպորոժիեի ատոմակայանից, կայանում երկու մասնագետներ են մնացել մշտական հիման վրա: Այս մասին սեպտեմբերի 5-ին tass.ru-ին հայտնել է ռուսաստանցի փորձագետ-ատոմագետ Ռենատ Կարչաան, որն ուղեկցում է պատվիրակության անդամներին:

«Պատվիրակությունը մեկնեց: (…) Երկու անդամներ մնացին»,- ասել է նա՝ հավելելով, որ փորձագետները կայանում կգտնվեն մշտական հիման վա: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ էին ժամանել սեպտեմբերի 1-ին:

Ինչպես հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, իրենք կարողացել են իրավիճակի մասին  հանգուցային տվյալներ ստանալ կայանում: Փորձագետները կշարունակեն աշխատանքը, քանի որ շատ հարցեր պահանջում են ավելի մանրամասն քննարկում: Ուղեւորության ընթացքում Գրոսին շփվել է Էներգոդարի բնակիչների հետ, որտեղ գտնում է կայանը:

Նմանատիպ նյութեր