1045 դիտում
14:59 29-03-2023
Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հետ մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, անցել է Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքի մոտ գտնվող ռուսական հսկիչ անցակետով՝ Կիևից Զապորոժիեի ատոմակայան տանող ճանապարհին: Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ պատվիրակությունը «Տիգր» զրահամեքենաներով անցել Է ռուսաստանցի ուժայինների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։ Զապորոժիեի ԱԷԿ այցելելու իր պլանների մասին Գրոսսին հայտարարել էր մարտի 25-ին։
Ավելի ուշ «ՌոսԷներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան հայտնել էր, որ այցը կկայանա մարտի 29-ին, և դրա հետ մեկտեղ տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հերթական ռոտացիան, որը վերջին անգամ հետաձգվել էր գրեթե 1 ամսով: Գրոսին հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ստուգել, թե ինչպես է իրավիճակը փոխվել 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայան կատարած իր նախորդ այցից հետո:
Մարտի 27-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելել էր Դնեպրի հիդրոէլեկտրակայան, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Մարտի 22-ին Գրոսին հայտարարել Էր, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջն ապառազմականացված գոտու ստեղծումն այլևս չի քննարկվում, խոսքն ատոմակայանի շրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին է:

Նմանատիպ նյութեր
1351 դիտում
10:17 08-09-2022
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցով
1122 դիտում
12:18 18-11-2022
ԱԷՄԳ-ը Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
1010 դիտում
09:55 31-08-2022
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Կիևից տեղափոխվել է Զապորոժյեի ԱԷԿ․ Deutsche Welle
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան