211652_close_icon
views-count1308 դիտում article-date 13:29 06-09-2022

Արցախի ԱԺ պատգամավորները դիմել են Դավթյանին ու Քյարամյանին՝ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝  վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն:

Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները։


 

Նմանատիպ նյութեր