2412 դիտում
13:47 06-09-2022
Ջերմուկում. ավերվել, պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի' Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։ Ես շատ կիսանդրիներ եմ տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ համարյա չեմ հանդիպել մի տեղում։ Ընդ որում բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են, ինչը եզակի երևույթ է մեր իրականության մեջ։ Դեռ մի երկու-երեք տարի առաջ այդ կիսանդրիները դեռևս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով ու նրանց դեռ կարելի էր փրկել։ Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ վերջնականորեն անարգված (ուրիշ բառ չգտա): Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։ Միթե՞ Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չեն տեսնում։ Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չի՞, որին պետք է ուշադրություն դարձնել։ Նման կիսանդրիներ էլ որևէ մեկը չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու էդպես մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիները վրա կամ հարակից պատերին գրելն է՝ «Մենք եղել ենք այստեղ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
10:28 31-01-2014
Փարիզի շենքերից մեկի ճակատը զարդարող Միսաք Մանուշյանի որմնանկարը պղծվել է
2133 դիտում
16:25 31-05-2014
Հունաստանում հրեական գերեզմանոց է պղծվել
Այս բաժնից
406 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
853 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
661 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ