47494 դիտում
19:27 06-09-2022
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Թեղենիք գյուղի գյուղապետարանի աղբատար ГАЗ 53–ը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում Թեղենիք գյուղում ГАЗ 53 մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողարջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ռստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Տիգրան Բունիաթյանը:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը հաշվառված է Թեղենիքի գյուղապետարանի հաշվեկշռում և այն շահագործվում էր որպես աղբատար ավտոմեքենա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
31753 դիտում
10:07 25-09-2017
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Ստեփանավանում բախվել են աղբատար Газ 5310-ը և Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ