32493 դիտում
22:35 06-09-2022
Երևանում կոտրել են Ավանի անձնագրային բաժանմունքի դռան և դահլիճի պատուհանի ապակիները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի քննչական կոմտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ սեպտեբերի 5-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ Գոհար Ստեփանյանը և հայտնել, որ սեպտեմբերի 2-ի ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 5-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ կոտրել են Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Ավանի անձնագրային բաժնի մուտքի դռան և դահլիճի պատունի ապակիները:
Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գ. Ստեփանյանը Ավանի անձնագրային բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
4459 դիտում
16:50 18-03-2017
Հարձակվել են ԵԼՔ-ի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանի ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները