211652_close_icon
views-count6854 դիտում article-date 10:01 08-09-2022

Մեքսիկայի նախագահը Ջուլիան Ասանժի և Չե Գևարայի ազգականներին հրավիրել է Անկախության օրը նշելու

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Ջուլիան Ասանժի եւ Չե Գեւարայի ազգականներին հրավիրել է հաջորդ շաբաթ երկրի Անկախության օրը նշելու, հայտնում է Reuters-ը։

Լոպես Օբրադորն ասել է, որ հրավիրված են նաեւ Բոլիվիայի եւ Ուրուգվայի նախկին նախագահներ Էվո Մորալեսը եւ Խոսե «Պեպե» Մուխիկան, ինչպես նաեւ Նելսոն Մանդելայի հարազատները, ԱՄՆ քաղաքացիական իրավունքների պաշտպանության առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի եւ ԱՄՆ արհմիությունների ակտիվիստ Սեզար Չավեսի ազգականները։

Հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով անունների ցանկը, Լոպես Օբրադորը նշել է, որ հյուրերի ցուցակը դեռ պետք է հաստատվի։

Նմանատիպ նյութեր