211652_close_icon
views-count1255 դիտում article-date 21:19 10-12-2021

Բրիտանական դատարանը թույլատրել Է Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին

Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վճռափոխության գանգատին WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու գործով:

Այդ մասին ասված է այսօր՝ դեկտեմբերի 10-ին հրապարակված դատարանի վճռում։ Այժմ գործը կվերադարձվի առաջին ատյանի դատարան՝ Վեստմինստերի մագիստրատական դատարան, որն ավելի վաղ որոշել Էր, որ 50-ամյա ավստրալացուն չեն կարող հանձնել ԱՄՆ-ին նրա ինքնասպանության ռիսկի պատճառով:

Փաստաթղթում նաեւ հիշատակվում Է, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք Է մնա կալանքի տակ: 

Նմանատիպ նյութեր