211652_close_icon
views-count1361 դիտում article-date 15:19 08-09-2022

Այս տարի պետությունը կկարողանա Սևանի ափամերձ տարածքներում մաքրել միայն 64,8 հեկտար, թեև նախատեսված էր 89 հեկտար

2022 թվականի պետական բյուջեով նախատեսված էր Սեւանի ափին 89 հա ջրածածկ անտառտնկարկների մաքրում՝ մոտ 128.0 մլն դրամ գումարի շրջանակներում, սակայն մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի մաքրել մինչև 64.8 հա տարածք: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Կառավարությունը որոշեց այս ծրագրի համար հատկացված 128 մլն դրամից 25,8 մլն դրամը վերաբաշխել նախարարության այլ ՊՈԱԿ-ների միջև:

Լուսանկարը՝ Դավիթ Առաքելյանի

 

Նմանատիպ նյութեր