211652_close_icon
views-count918 դիտում article-date 14:57 12-09-2022

Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու  գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ է շրջանառվելու ընդդիմության պատգամավորներին մանտադից զրկելու նախագիծը, Սիմոնյանը պատասխանեց, որ դա նախագիծ չէ, այլ օրենքի պահանջ։

«Դա շրջանառման կարիք չունի. երբ լրանում է թույլատրելի բացակայությունների չափը, պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը մտնում է օրակարգ։ Դեկտեմբերին, երբ ավարտվի նստաշրջանը, դրա մասին կարող ենք խոսել։ Վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով խուսափել դրանից՝ կամ բժշկի թուղթ ներկայացնել, կամ ինչ-որ ձևով գալ մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով։ Իսկ տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, ըստ տվյալների հարցը կմտնի խորհուրդ և որոշում կկայացվի»,- ասաց Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր