211652_close_icon
views-count903 դիտում article-date 14:18 12-09-2022

Միջազգային մեր բոլոր հանդիպումներում եղել է և կլինի գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումներում եղել է և կլինի գերիների վերադարձի հարցը, քանի դեռ բոլորը բարեհաջող չեն վերադարձել հայրենի, հայտնում է News.am-ը։

«Միջնորդությունները մի րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ միջնորդությունները, խոսակցությունները կան, եղել են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը բարեհաջող չեն վերադարձել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել 5 հայ ռազմագերիների:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր