211652_close_icon

Ալեն Սիմոնյանն ու Օնդրժեյ Բենեշիկը քննարկել են Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցը

views-count493 դիտում article-date 18:34 17-03-2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը:

Նմանատիպ նյութեր