211652_close_icon
views-count3254 դիտում article-date 17:36 12-09-2022

Ըմբշամարտի ԱԱ. Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Tert.am-ը գրում է. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մուրադ Մամադովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Նա կիսաեզրափակիչում կհանդիպի Ճապոնիան ներկայացնող Կենիշիրո Ֆումիտային:

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանին 1/8 եզրափակիչում հաղթած ղազախ ըմբիշ Աիդոս Սուլթանժալին 1/4 եզրափակիչում 7-1 հաշվով առավելության հասավ չինացի Լիժու Չաոյի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր