1992 դիտում
18:45 14-09-2022
Նոր հիշեցի՞ր, որ Ադրբեջանն ագրեսոր է. հերիք է և՛ նալին խփես, և՛ մեխին. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. Հերիք է ե՛ւ նալին խփես, ե՛ւ մեխին։ 2016-ի ապրիլյան քառօրյա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ունեցանք 75 նահատակ եւ որեւէ բնակավայր չկորցրեցինք։ Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ՀՀ սահմանից հարյուրավոր կմ հեռու էին։
Այսօր՝ Նիկոլի ժամանակ 1 օրվա ընթացքում արդեն 105 նահատակ ունենք եւ շրջանառվում է 100 քառ.կմ տարածքի կորուստ։ Ու սա կարծես թե դեռ վերջը չէ։ Ու՞ր եք «800 հեկտարի» համար կոկորդ ճղող սուտ «հայրենասերներ»։
Թե տարածքային ու թե մարդկային զոհերի պատասխանատվությունը նիկոլիզմի խղճին են։ Երկու տարի ոչինչ չեն արել բանակը վերազինելու ու ադրբեջանական ագրեսիան կանխարգելելու համար, մսխել են պետության սուվերենությունը՝ եկել ԱԺ-ում հերթական «մեյմունությունն» են անում։ Ե՞ս էի խաղաղություն խոստանում։ Ե՞ս էի ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար հո՞ պատերազմ չեմ սկսելու։ Ե՞ս էի համաձայնություն տալիս Ադրբեջանի 5 կետերին։ Ե՞ս էի 2020-ի դեկտեմբերի 18-ին հայկական զորքերին հրաման տալիս մի քանի տասնյակ կմ նահանջելու՝ ադրբեջանցիներին բերելով ՀՀ ինքնիշխան տարածք։ Ե՞ս էի հրաժարվում Շուշին ու Հադրութը օկուպացված համարել։ Ե՞ս էի հրաժարվում Արցախ գնալ։
Նոր հիշեցի՞ր, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Հիմա ի՞նչ ես խոսում։ Հ.Գ. ՔՊ պատգամավորների հակառուսական հարցերը կարող է մի քանի «լայք» ավելացնի, բայց մեր պետության անվտանգությունը թուլացնելու է։ Ամոթ է, մանկապարտեզային պասերով հարց ու պատասխան մի արեք։ Հերիք է համ նալին խփեք, համ՝ մեխին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան