856 դիտում
11:45 15-09-2022
«Այսօր կովկասյան նոր պատերազմը ձեռնտու չէ աշխարհի հզորներից ոչ մեկին». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ուկրաինական Ապագայի ինստիտուտի փորձագետ Իգոր Տիշկևիչի կարծիքով, կովկասյան նոր պատերազմն այսօր ձեռնտու չէ աշխարհաքաղաքական առանցքային խաղացողներից որևէ մեկին։ «Այսօր Կովկասում նոր ռազմական սրացումը ցանկալի չէ ո՛չ Եվրամիության, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրանի համար:
Դա նմանապես շահավետ չէ նաև Ռուսաստանի համար, քանի որ Կրեմլը շատ է շահագրգռված հակամարտության գոտում անցնող նոր տրանսպորտային միջանցքների նախագծերի իրագործմամբ։ Վերջապես, սա հերթական ռազմական «ապտակն» է Փաշինյանին, որի քաղաքական դիրքերն այսօր այնքան էլ կայուն չեն, և դա կարող է նաև լինել որպես պաշտոնական Երևանը Ռուսաստանի ազդեցության դաշտում պահելու միջոց»,- ասել է փորձագետը։ Ըստ Տիշկևիչի, մյուս կողմից՝ հիմա ռուս քաղաքական գործիչներին անհրաժեշտ է «հաջողության պատմության» ցուցադրություն, այսինքն, որ «ռուսական զենքն ուժեղ է, իսկ Ռուսաստանը հուսալի պաշտպան է»։
«Այդ ֆոնին Փաշինյանը փորձում է օգտագործել 1995 թվականի մարտի 16-ի 102-րդ ռուսական ռազմաբազայի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի մեխանիզմը։ Ինչպես նաև այն պայմանագրերի համակարգը, որը թույլ է տալիս Ռուսաստանից օգնություն խնդրել ոչ միայն նախկին ԽՍՀՄ սահմանները պաշտպանելու համար։
Եվ քանի որ Հայաստանի տարածքում թիրախներ են խոցվել, նա դիմել է ՀԱՊԿ-ին,- նշել է Տիշկևիչը, - Հայաստանի և անձամբ Փաշինյանի համար անհրաժեշտ են հանրային այնպիսի գործընթացներ, որոնք ցույց են տալիս ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունը Երևանի կողմից վերահսկվող տարածքում։ Կովկասում լայնածավալ ռազմական գործողություններ պետք չեն նաև Թուրքիային ու Ադրբեջանին։ Բայց, միևնույն ժամանակ, ցանկալի է հասնել վիճելի տարածքների շուրջ բանակցելու՝ Երևանի ավելի մեծ պատրաստակամության»։
Վերլուծաբանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, արդեն հայտարարել է, որ «խնդրի ռազմական լուծման տարբերակ» չկա։ «Նման հայտարարություններ կարելի է սպասել նաև մի շարք եվրոպական երկրների ղեկավարներից։ Ի վերջո, ԵՄ-ի համար, Ռուսաստանի Դաշնության հետ գազի հարցերի շուրջ վեճի ֆոնին, «կապույտ վառելիքի» մատակարարումների հարավային ուղղությունը վտանգի ենթարկելու պատճառ չկա,- ընդգծել է վերլուծաբանը,– միևնույն ժամանակ, Ռուսաստանն ունի բավականաչափ ուժեր տարածաշրջանում ադրբեջանական բանակին արդյունավետ հակազդելու համար, սակայն նա չի շահում ո՛չ Բաքվի, ո՛չ Անկարայի հետ հարաբերությունների սրումից»։
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1836 դիտում
12:50 30-01-2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ
3004 դիտում
12:34 01-10-2023
Արցախի հայաթափումը ձեռնտու չէ մեծ խաղացողներից ոչ մեկին․ օգտատեր
Այս բաժնից
1213 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
988 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»