211652_close_icon
views-count2587 դիտում article-date 20:08 15-09-2022

Ընդդիմությունը պետք է հնչեցնի իր լիդերի անունը և մենք պետք է խոստանանք, որ ով էլ նա լինի, չենք պառակտվելու. Զոհվածի մայր

News.am-ը գրում է. Կոչ եմ անում ընդդիմադիր դաշտին չվախենալ հայտել իրենց լիդերի անունը. դա այսօր ամենակարեւոր հարցն է, պետք է հնչեցվի նրա անունը եւ մենք պետք է խոստանանք, որ ով էլ նա լինի, չպետք է պառակտվենք, պիտակներ կպցնենք, որովհետեւ մեր միակ օրակարգը Նիկոլ Փաշինյան հրեշի հեռացումն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհվա; Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

«Եթե լիդերի անունը հնչի, դա չի նշանակում, որ նա դառնալու է իշխանություն, նա ընդամենը գֆալու է, որ մեզ օգնի, որ այս հրեշին հեռացնենք, իսկ հետո կլինի ժամանակավոր կառավարություն կամ անցումային խումբ, որը կտեղեկացնի իր քայլերի մասին: Այնուհետեւ կլինեն լեգիտիմ ընտրություններ, եւ ԱԺ-ում կհայտնվեն ազգանվեր մարդիկ»,-ասաց նա:

Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն իր հերթին նշեց, որ այն, որ իրենք երեկ այստեղ կանգնեցին, օգնեց, որ կռիվը կանգեցվվի. «Մենք ամբողջ աշխարհին մեր միասնական լինելու ուղերձը հղեց: Մարդիկ հասկացան, որ ամբողջ Հայաստանը պատրաստ է կռվի:

Մեր բանակի վրա պետք է իրական փող ծախսել: Երբ դու հող ես կորցնում, Երեւանում այգի սարքել ու դրա վրա ձայն հավաքելը հանցագործություն է: Այսօր փողը պետք է դրվի զենքի մեջ, զորքի մեջ: Սպառազինությունների բազմաթիվ տեսակներ մշակված են եւ  Հայաստանում սկսել են արտադրել: Մենք պետք է սովորենք բարձր տեխնոլոգիական սպառազինություն կիրառել»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր