211652_close_icon
views-count3437 դիտում article-date 20:42 15-09-2022

Վաղը 8.30-ից շրջափակում ենք կառավարությունը, ԱԺ-ն, դատախազությունը, հայտարարում դասադուլ, գործադուլ. Կարին Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Մենք առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր իշխանական կառավարման օբյեկտները եւ թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց հայրենակործան գործունեությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 6515 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:

«Վաղվանից հայտարարել դասադուլ եւ գործադուլ: Կոչով դիմում եմ բոլոր գործատուներին, վաղը աշխատանքի մի թողեք ոչ ոքի, ձեր աշխատավարձը կպահպանվի: Հիմա միասին գնում ենք փրկելու մեր հայրենիքը: Մեզնից է կախված այն հզոր խմորումը, որը կծնի մեզ համար ամենավստահելի առաջնորդներին:

Մենք շատ լավ գիտենք, որ այս պառակտումների պատճառն այն է, որ տարիներ շարունակ ժողովրդի մեջ կոտրել են վստահությունը որեւէ մեկի նկատմամբ: Մենք պետք է սկսենք այդ խմորումները: Մենք իրավական մեր ուժով գալու ենք եւ վերցնելու ենք բոլոր պետական շենքերը եւ դուք մնալու եք խաղից դուրս»,-ասաց նա:

Կարին Տոնոյանը կոչ արեց ոստիկաններին մի քանի օրով լքել համազգեստը, կանգնել ժողովրդի կողքին, եւ երբ կգան իրական հայրենասերներ, իրենք ավելի պատվով կկրեք այդ համազգեստը:

«Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները, շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, դատախազությունը, բոլոր այն կառույցները, որոնք պահում են այս իշխանիկին»,-հայտարարեց Տոնոյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր