851 դիտում
15:38 16-09-2022
ԱԱԾ-ի մարզական համալիրի շենքը կօտարվի աճուրդով. մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսի չափով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ ԱԱԾ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Պարոյր Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով։
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 1 944 367 500 ՀՀ դրամ,
անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 579 135 000 դրամ.
հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 309 497 262 դրամ,
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 726 860 ՀՀ դրամը։
Օտարման առաջարկվող գույքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թվականին, գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։
Նախկինում երկու անգամ այդ գույքը ներկայացվել է օտարման մրցույթով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
Հասարակական շենքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

Նմանատիպ նյութեր
1795 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
998 դիտում
13:33 11-06-2020
Ոստիկանության Մոսկովյան փողոցի շենքը կօտարվի մրցույթով. շենքի տեսքը չի փոխվի
3578 դիտում
15:38 05-03-2020
«Երվերելակ» ընկերությունը վաճառքի է հանվում աճուրդով. մեկնարկային գինը՝ 100 մլն դրամ
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
616 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը