211652_close_icon
views-count1268 դիտում article-date 19:45 16-09-2022

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է  Գեղարքունիքի մարզի  Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին Ավանեսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով:

Այցի ընթացքում հստակեցրել ենք նաև բուժկենտրոնների ներկայիս կարիքներն ու լրացուցիչ հնարավորությունների ներգրավումը»,- գրել է Ավանեսյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր