211652_close_icon
views-count2100 դիտում article-date 23:14 16-09-2022

Սուրեն Պապիկյանը տեսակցել է Ադրբեջան հարձակման հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։ ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը։ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին առայժմ խոսք չկա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր