1757 դիտում
21:39 17-09-2022
Ագրիկոյի նոր սերմերը կրկին գերազանցեցին սպասելիքները
Հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության համագործակցությունը երեքուկես տասնամյակի պատմություն ունի: 1988-ի երկրաշարժից հետո Հոլանդիայում աղետի գոտու օգնության կոմիտե է հիմնվում, որի արմատներում էր կանգնած Հոլանդիայում բնակվող հայազգի Կորյուն Հովակիմյանը: Նրանք Հայաստան են գալիս, 4 դպրոց վերանորոգում, մնացած գումարով էլ անասելի դժվարություններ հաղթահարելով, կարտոֆիլի սերմացու են ներկրում Հայաստան, այն էլ ոչ ավելին, ոչ պակաս՝ ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներով: Որ Խորհրդային երկրից նոր անկախացած, շրջափակված, մութ ու ցուրտ տարիները հաղթահարող Հայաստանը ռազմական օդանավով սերմացու կստանար, անհնարին էր առաջին հայացքից, բայց անիրագործելի ոչինչ չկա, եթե կա արդար մղում եւ հայրենակիցներին օգնելու անհագ ձգտում:
Ընկերության հիմնադիրները լավ էին գիտակցում, որ նեղության մեջ գտնվող հայրենակիցներին սերմ մատակարարելով, մի քանի խնդիր են լուծում: Մարդիկ նորից կկապվեին հարազատ հողին, բարիք կստեղծեին ընտանիքի համար ու ապրելու ջիղը կրկին կարթնանար արհավիրքի սարսափն ապրած հայի մեջ:
«Ագրիկո» ընկերության Հայաստանի երկարամյա ներկայացուցիչ Կորյուն Հովակիմյանն ասում է՝ առաջին անգամ 60 տոննա կարտոֆիլի սերմ բերեցին, այնուհետեւ 5 տարի շարունակ 3500 տոննա բացարակ անվճար սերմը տրամադրում էին գյուղացիական տնտեսություններին: Իսկ երբ հայ կարտոֆիլագործները հունի մեջ մտան, սովորեցին կարտոֆիլարտադրության գաղտնիքներն ու նրբությունները, սկսեցին սերմը ներկրել արդեն կոմերցիոն հիմունքներով:
Այժմ Հայաստանում ունենք կարտոֆիլի բերքատվության մի ցուցանիշ, որը չի գրանցվել անգամ խորհրդային տարիներին:
Օրերս Շիրակի մարզում «Ագրիկո» ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հոլանդական շուրջ մեկ տասնյակ նոր սերմնատեսակների հերթական սերմնափորձարկում արեցին: Ներկա էին ընկերության պաշտոնական ներկայացուցիչները, Հոլադիայի դեսպանատան երկրորդ փոխդեսպանը, գործընկեր ֆերմերները:
Ագրիկո» ընկերության երկարամյա գործընկեր, ֆերմեր Վարդան Ղազարյանը գոհ է նոր սերմնատեսակների բերքատվությունից: Ասում է՝ տարին անբարենպաստ էր, բայց մյուս սորտերի հետ համեմատած հոլանդական նոր սերմերը բավականին լավ են դրսեւորել իրենց: Հույս ունեն, որ բարենապստ եղանակի պայմաններում առավել լավ բերք են ստանալու:
Որ երաշտի ու անբարենպաստ պայմաններում անգամ ագրիկոյի սերմացուն հողագործին առանց բերքի չի թողնի, նորություն չէր: «Սերմերը մեր հողերին ու կլիմային համապատասխանեցված են: Բացի այդ, թարմացվող ու քննություն բռնած սորտատեսակները մշտապես ապահովում են որակյալ ու առատ բերք»,-փաստում է Վարդան Ղազարյանը: Փորձառու ֆերմերը բացատրում է՝ 300-400 հազար տեսակների խաչասերումից 5 տարվա ընթացքում միայն առանձնացվում է մեկ տեսակը՝ լավագույնը, որն էլ 3 տարի եւս Հայաստանում է փորձարկվում: Արդյունքում՝ տարեցտարի նոր սերմեր են ունենում, որոնք առավել լավ բերքատվություն, դիմացկունություն ու որակ են ապահովում:
Ֆերմեր Հովհաննես Գաբոյանը նույնպես գոհ է նոր սորտերի փորձարկումից: Ասում է՝ երաշտի պայմաններում ամենաքիչը 20, ամենաշատը 35 տոննա բերք են ապահովոււմ նոր սերմերը: Անհամեմատ ավելի լավ բերք էլ են ունեցել, բայց այս տարին խիստ անբարենպաստ էր: Փորձարկված 11 տեսակից Գաբոյանը 5-ը առանձնացրել է, նոր գյուղատնտեսական տարում անպայման մշակելու է: Երկար տարիներ է համագործակցել Ագրիկոյի հետ, շարունակելու է, քանի որ հուսալի գործընկեր են:
Հոլադիայի դեսպանատան երկրորդ փոխդեսպան Ջորջ Մոնսատոն նույնպես ոգեւորված էր բերքի արդյունքներից: Փոխդեսպանը վստահեցրեց, որ 80 երկրների կարտոֆիլ եւ կարտոֆիլի սերմ մատակարարող Հոլանդիան սիրով է համագործակցում հայ ֆերմերների հետ: «Հայաստանի հողն ու կլիման շատ բարենպաստ են կարտոֆիլագործության համար: Հոլանդական տեխնոլոգիայով եւ Հայաստանի հող ու ջրով կարող ենք առավել զարգացնել մեր համագործակցությունը: Դուք ունեք բարենպաստ պայմաններ, գիտակ ֆերմերներ, հետեւաբար շատ կցանկանայինք, որ Հայաստանը խոշոր արտադրողից նաեւ արտահանող երկիր դառնար»,-հույս հայտնեց Ջորջ Մոնսատոն:
Ընկերության ներկայացուցիչ Կորյուն Հովակիմյանը ուրախությամբ է փաստում՝ Հայաստան ներկրվող կարտոֆիլի սերմերի մոտ 60-70 տոկոսը հոլանդական է: Ընկերությունը նաեւ հատուկ շահագրգռվածություն ունի, որ Հաայաստանում երկրորդ հաց համարվող կարտոֆիլի գինը չբարձրանա՝ հասանելի մնալով բոլորի համար: «Ագրիկո»-ն բացի սերմ մատակարարելուց, ֆերմերների համար ագրոգիտելիքների փորձի մշտական փոխանակման ծրագրեր է իրականացնում, Հայաստանում կարտոֆիլի պահեստներ է կառուցում, կարտոֆիլագործական գյուղգործիքներ ներկրում: Պարոն Հովակիմյանն ասում է՝ շատ կցանկանային, որ սերմերն արտադրվեին Հայաստանում, բայց այժմ դա իրատեսական չէ: Փոխարենը օր-օրի զարգանում ու առավել բարձր մակարդակի վրա է դրվում Հայ-Հոլանդական համագործակցությունը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3048 դիտում
20:37 18-04-2016
Կարեն Աղամալյան. Բռնցքամարտիկները գերազանցեցին մեր սպասելիքները.
1706 դիտում
22:49 25-10-2021
Հայ բռնցքամարտիկները գերազանցեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում
1177 դիտում
08:45 14-02-2014
Մաքսային Միությանը անդամակցելուց հետո կթանկանա պարարտանյութը, անասնակերը, գյուղտեխնիկան, սերմերը․ ՀԺ