2012 դիտում
22:33 17-09-2022
Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն. ՄԻՊ-ը` Սյունիքի մարզում է
ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:
Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։
Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։
Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5600 դիտում
18:34 25-05-2021
Սիսիանի համայնքապետարանի տղամարդիկ կամավորագրվել են և բարձրացել դիրքեր. համայնքապետարանի խոսնակ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»