488 դիտում
09:59 21-09-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 95. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին:
Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բավականին տարակուսելի է, եթե հաշվի առնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն եղել են դեպքեր, երբ Հայաստանը զենք է ձեռք բերել եւ այն էլ՝ անհատի միջոցով: Խոսենք փաստերով. ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված եւ իրեն պատկանող ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար պետք է մատակարարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն, նախատեսված զինատեսակի փոխարեն, խաբեության եղանակով ՊՆ-ին մատակարարվել են 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են ՊՆ-ի կողմից պատվիրված զինատեսակներին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 83 հազար դոլար: Այսինքն, հեղափոխությունից հետո, ամեն դեպքում, սպառազինություն ձեռք է բերվել, չնայած՝ անորակ: Նշանակում է, որ սա, փաստացի, Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է եւ նա խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին, ասելով, որ զենք չեն կարողանում բերել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1183 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
967 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»