2356 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է», «80-ականների զենքի էջը փակում ենք». երկու մտքի հեղինակն էլ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է: Առաջին հայտարարությունն արել է պատերազմից առաջ՝ 2020-ի հունվարի 20-ին, երկրորդը՝ պատերազմից հետո՝ 2021-ի մայիսի 5-ին: Քանի որ ոչ միայն վարչապետը, այլեւ նրա թիմակիցները նախկինում արած հայտարարություններից հետ կանգնելու ու «դա չենք նկատի ունեցել» ասելու բնավորություն ունեն, ապա թե՛ Փաշինյանի, թե՛ նրա խոսքը որպես աքսիոմ ընդունողների համար մանրակրկիտ բացատրենք՝ «փակված է»-ի ու «փակում ենք»-ի լեզվաբանական տարբերությունը: Առաջինի դեպքում «փակված» հարակատար դերբայը ստորոգյալի մի մասն է՝ ստորոգելին:
Օժանդակ բայի հետ ստորոգյալ դառնալով՝ ցույց է տալիս կատարված եւ ավարտված գործողություն, ժամանակը՝ անցյալ: «Փակում ենք»-ը նույնպես նախադասության ստորոգյալն է, նրա ժամանակը, սակայն, անկատար ներկան է, այսինքն՝ գործընթացը դեռեւս չի ավարտվել, խոսքին զուգահեռ այն իրագործվում է: 80-ականների զենքի էջը փակելու տրամաբանության մեջ էին տեղավորվում, ըստ երեւույթին, Փաշինյանի մեկ այլ՝ «Սու-30»-ների մասին հայտարարությունները: «Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ»,- 2019-ի դեկտեմբերի 27-ին հպարտորեն հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
44-օրյա պատերազմից հետո, սակայն, պարզվեց, որ գերժամանակակից ՍՈւ-երն առանց հրթիռի են եղել. «Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, եւ, այո, չենք հասցրել հրթիռները մինչեւ պատերազմը ձեռք բերել»: 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման ու զինված ուժերի վերազինման աշխատանքների մասին լիազոր մարմինը՝ Պաշտպանության նախարարությունն առ այսօր որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, ու այդպես էլ բաց է մնում, թե, ի վերջո, «ամոթալի» այդ էջն օրվա իշխանությունները դեռ բացում-փակում են, թե բավարարվում են, օրինակ, զինվորին ելակ տալը որպես չլսված ձեռքբերում ներկայացնելով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2780 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
1977 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
1729 դիտում
09:52 12-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 5․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»