«Մենք մեծ դեր կարող ենք ունենալ». Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի հետ
Գործարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Այդ մասին Ռ. Վարդանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:
Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»,-գրել է նա: