211652_close_icon
views-count5439 դիտում article-date 22:43 24-09-2022

ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո «Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստան մուտք գործելու համար հերթ է կանգնած մոտ 2300 մեքենա։ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն խորհուրդ է տվել չլքել Ռուսաստանը Վերին Լարսով: Նրանք նաև հայտնել են, որ ուժեղացրել են սահմանին հերթապահող Ճանապարհային պարեկային ծառայությունը, գրում է kommersant.ru-ն։

Ռուսաստանից Վերին Լարսով ելքի խցանում է ձևավորվել սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։ Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին ավտոմեքենաների կուտակումներ չեն նկատվել։ Սեպտեմբերի 23-ին Վրաստան մուտք գործելու համար սահմանը հատելու հերթագրված էր մոտ 2000 մեքենա։ Վերջին մի քանի օրերի ընթացքում կտրուկ թանկացել են նաև Ռուսաստանից թռիչքների ավիատոմսերը, իսկ ռուսական օդանավակայաններում տղամարդկանց կուտակումներ են եղել։

Նմանատիպ նյութեր