211652_close_icon
views-count1031 դիտում article-date 13:20 25-09-2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին. քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Որպես կայացած գործակցության օրինակ՝ առանձնացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված Word Press Photo միջազգային ցուցահանդեսը, և դիտարկվել միջոցառումն ամեն տարի թանգարանում կազմակերպելու հնարավորությունը:

Սեպտեմբերի 22-ին հանդիպմանը մասնակցող թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հանդես է եկել նաև Նիդերլանդների ճարտարապետության թանգարանի հետ գործընկերային կապեր հաստատելու առաջարկով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության առանցքային ուղղությունները՝ հատկապես կարևորելով գործընթացների թվայնացման աշխատանքները: Այդ համատեքստում դիտարկվել են BIM համակարգի ներդրման ընթացքն ու քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում գործարկելու հետ կապված դժվարությունները կարգավորելու հնարավորությունները:

Հանդիպմանը դեսպանի հետ մասնակցել են նաև ճարտարապետության, շինարարության, ՏՏ ոլորտներում մասնագիտացած և ծրագրաշարեր պատրաստող ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են BIM համակարգի կիրառման իրենց փորձը: Կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Նիդերլանդների փորձագետների հետ՝ քաղաքաշինության ոլորտում BIM-ի գործարկման հետ կապված փորձն ուսումնասիրելու և Հայաստանում տեղայնացնելու նպատակով։

Դեսպան Նիկո Սխերմերսն իր աջակցությունն է հայտնել՝ մատնանշված բոլոր ուղղություններով համագործակցությունը կայացնելու հարցում:

Կողմերը հանդիպումը երկուստեք արդյունավետ են գնահատել և վստահություն հայտնել, որ փոխադարձ պատրաստակամության և հանձնառության շնորհիվ գործակցության նախանշված ուղղությունները հաջողությամբ կիրագործվեն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր