211652_close_icon
views-count3551 դիտում article-date 19:09 25-09-2022

Զելենսկին կոչ է արել ռուսներին հանձնվել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս զինվորներին, ովքեր կհանձնվեն Ուկրաինային, կվերաբերվեն «քաղաքակիրթ ձևով»։ Գրում է «Ազատությունը»։

Իր գիշերային ուղերձում Զելենսկին կոչ է արել ռուսներին փախչել կամ միանգամից հանձնվել ճակատում:

Սա հաջորդում է Ռուսաստանի նախագահի ՔՕ-ում կատարված մի շարք լրացումները ստորագրելուն, որոնցով ռազմական գործողությունների ընթացքում սեփական կամքով գերի հանձնվելու համար սահմանվում է 3-ից 10 տարվա ազատազրկում։

Խոսելով ռուսերեն՝ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսներին հանձնվել Ուկրաինային, այլ ոչ թե հակամարտությունից հետո որպես ռազմական հանցագործ դատվելու վտանգի ենթարկվել:

Ուկրաինան դասալիքների հետ կվերաբերվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան և որևէ մեկին չի վերադարձնի Ռուսաստան, եթե նրանք վախենում են հետևանքներից, ասել է նա։

Նմանատիպ նյութեր