211652_close_icon
views-count2309 դիտում article-date 18:16 26-09-2022

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Tert.am-ը գրում է. 13 օր է, ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող զինծառայողներից մեկի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը՝ հարց ուղղելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

«13 օր է այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիակներ, ոչինչ չեն ձեռնարկել, որպեսզի գոնե վիրավորներին ժամանակից շուտ հանեին այնտեղից, ի՞նչ պատասխան եք տալու նրանց ծնողներին»,- ասաց զինծառայողի հայրը:

Նա նշեց, որ խոսքը գնում է Վերին Շորժայի հատվածում գտնվող ձորակի մասին, որը վերջին պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Մանրամասներն՝ այստեղ
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր