61806 դիտում
20:42 27-09-2022
Արարատի գինու կոմբինատում մի քանի օր է, սկսվել է խաղողի մթերումը. հերթը հասնում է մի քանի կիլոմետրի. Կոմբինատում էլ, պահպանելով հինը, ստեղծում են նորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքով անցնող քաղաքացիները ականատես են լինում մեծաքանակ բեռնատար ավտոմեքենաների, որոնք շարված վիճակում են: Շատերին թվում է, որ այդ ավտոմեքենաները կանգնած են ի նշան բողոքի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաները բարձված են Արարատի և Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչների կողմից աճեցված խաղողով ու մարդիկ, իմանալով, որ հերթական անգամ Արարատի գինու կոմբինատը պատրաստակամություն է հայտնել շարունակել խաղողի մթերումը, այն բերել էին կոմբինատ:
Կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանին ու տնօրեն Սեդրակ Սարգսյանին գյուղացիներն արդեն շատ լավ ճանաչում են:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Արարատի գինու կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանին ու տնօրեն Սեդրակ Սարգսյանին գյուղացիներս երկար տարիներ է, ճանաչում ենք:
Գրեթե ամեն տարի էստեղ ենք բերել մեր խաղողը մթերելու: Տարբեր տարիներին տարբեր գներ են եղել: Դե, գնային քաղաքականությունը աշխարհում է ձնագնդի նման անընդհատ փոփոխվում: Այս տարի էլ ենք բերել ու հույսով, որ ամեն ինչ մեր սրտով կլինի:
Գիտենք, որ հիմա նաև սպառման հետ խնդիրներ կան: Աշխարհում թաց ու չոր խառնվել է իրար ու դրա արդյունքում տուժում ենք նաև հայաստանցիներս:
Էլի գոհ ու շնորհակալ ենք, որ Արարատի գինու կոմբինատը պատրաստակամություն է հայտնել և ընդառաջում է մեզ: Արդեն մի քանի օր է, 100–ից ավելի խաղողով բարձված բեռնատարները արդեն հանձնել են կոմբինատին խաղողը, մի 150-ն էլ ուլունքի նման շարված են: Սպասում ենք մեր հերթին, նույնիսկ 2-3 օր:
Ցավալին այն է, որ կառավարությունը միայն դատարկ խոստումներ է տալիս: Տնտեսական այս ծանր պայմաններում ոչ մի օգնության ձեռք չի մեկնում գյուղացուն, խաղողագործներին, խաղող մթերող գործարաններին ու կոմբինատներին:
Հիմա լրիվ ասես հայտնի՝ եղունգ ունես, գլուխդ քորի իրավիճակում ենք: Մենք ապերախտ չենք, գիտենք, որ կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանն ու տնօրեն Սեդրակ Սարգսյանը նույնպես տուժելու են, բայց անում են հնարավորը, որպեսզի գյուղացին չտուժի»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում կոմբինատի անցած, ներկա և ապագա գործունեության մասին կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանի ու տնօրեն Սեդրակ Սարգսյանի խոսքերը՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1326 դիտում
17:08 13-09-2014
10 օրից Վայոց Ձորում կսկսվի խաղողի մթերումը. տեսանյութ