1329 դիտում
17:08 13-09-2014
10 օրից Վայոց Ձորում կսկսվի խաղողի մթերումը. տեսանյութ
Գյուղնախարարը Վայոց Ձորի մարզ է այցելել: Սերգո Կարապետյանը շրջել է խաղողի այգիներում ու զրուցել խաղողագործների հետ: Խաղողի բերքի ծավալները գոհացնող են, 10-15 օրից կսկսվի մթերումը:
Նախարարին հետաքրքրել է Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրությունը: Ֆաբրիկայի տնօրենը նախարարին ասել է, որ օրը 35 000 ձու է արտադրվում, որն իրացվում է տեղական շուկայում: Ծրագրել են կրկնապատկել արտադրության ծավալը: Նախարարը հորդորել է զբաղվել նաեւ հնդկահավի բուծմամբ, քանի-որ հանրապետությունում հնդկահավի մսի մեծ պահանջարկ կա: Սերգո Կարապետյանի ուշադրության կենտրոնում անասնապահությունն է: Գնդեվազում նախարարը ծանոթացել է Էկոֆարմ անասնապահական համալիրի կառուցմանը: Այն նախատեսված է 350 գլուխ ֆլեկֆի ցեղատեսակի կաթնամսատու կովի և 150 գլուխ երինջի համար:
Ֆերմային կից կաթի վերամշակման արտադրամաս էլ կառուցվի: Ստացված կաթը տեղում կվերամշակվի և կօգտագործվի պանրի արտադրության մեջ: Համալիրը շահագործման է հանձնվելու տարեվերջին: Նախարարը կարևորել է անասնապահական համալիրների ստեղծումը`ասելով, որ անասնապահության ոլորտում լուրջ արդյունքներ կարել է գրանցել միայն մեծ տնտեսություններով:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33599]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1185 դիտում
17:15 24-09-2014
Վայոց Ձորում խաղողի բերքահավաք է. տեսանյութ
1514 դիտում
20:07 23-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին