211652_close_icon
views-count1866 դիտում article-date 16:49 29-09-2022

Ինչո՞ւ է Ազգալդյանի հուշաքանդակը պղծած անձն ազատ արձակվել. aravot.am

Aravot.am-ի որոշ ընթերցողներ հետաքրքրվել էին, թե ինչու էր անմիջապես ազատ արձակվել Արցախի հերոս Լեւոնիդ Ազգալդյանի հուշաքարը պղծած քաղաքացին։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշաքանդակը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել էին, որ բութ առարկայով վնասել են Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Պարզվել էր, որ Ազգալդյանի հուշաքանդակը վնասած քաղաքացին Երեւան քաղաքի 58-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն էր, որն ազատ էր արձակվել։

Aravot.am-ը Ոստիկանության լրատվականից հետաքրքրվեց, թե ինչու է Արցախի հերոսի հուշաքարը պղծած անձն ազատ արձակվել, որտեղից մեզ ուղղորդեցին դիմել նախաքննական մարմին, որովհետեւ գործ է հարուցվել։ Ի դեպ, Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին։ «Հրապարակին» հաջողվել էր պարզել, որ նա Ազգալդյանի քրոջ հետ ինչ-որ խնդիրներ է ունեցել եւ ատում է նրանց ողջ ընտանիքը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր