211652_close_icon
views-count1653 դիտում article-date 20:14 29-09-2022

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. սահմանվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գարեգին Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի պողոտա 31ա/2) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամասի տարբեր տարածքներ կանխելու համար:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր