211652_close_icon
views-count1125 դիտում article-date 10:55 30-09-2022

ՀԱԷԿ-ԵՄ. համագործակցությունն այսուհետ դարձյալ հաստատուն կլինի․ «Հայաստանի հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս ամիս հաստատվեց. AOSA նախագիծը կշարունակի տեխնիկական  աջակցությունը հայկական ատոմակայանին։ Ի դեպ, Եվրամիության օգնության ծրագրի շրջանակներում AOSA (Հայկական ԱԷԿ-ի հրապարակում աջակցության տրամադրում) նախագծով ՀԱԷԿ-ին տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում դեռ 2004-ից։ Իսկ նոր կնքված 4-ամյա պայմանագրի համաձայն՝ Enconet Consulting Ges mbH ընկերությունը կշարունակի աջակցել Հայկական ատոմակայանին տեխնիկական, միջուկային եւ շահագործական անվտանգության ոլորտներում։

Նախագծի հիմնական նպատակը ՀԱԷԿ-ի անվտանգության մշակույթի բարձրացման գործում աջակցության ցուցաբերումն է։ Նոր նախագծի իրականացման հարցերով մեկնարկային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀԱԷԿ-ում են եղել ԵՄ ներկայացուցիչները, Enconet կազմակերպության անդամները: Նրանք տեխնիկական շրջայց են արել ՀԱԷԿ-ի արտադրական հրապարակում՝ ծանոթանալու թե՛ ընդհանուր առմամբ եւ թե՛ մասնավորապես ԵՄ աջակցությամբ կայանում իրականացված արդիականացման աշխատանքների  ծավալին։

Ինչպես տեղեկանում ենք ՀԱԷԿ-ից, խորհրդակցության ընթացքում արդեն քննարկվել ու հստակեցվել են  նախագծի շրջանակներում աջակցության ենթակա ուղղություններն ու միջոցառումները։ Իսկ հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել. «ՀԱԷԿ-ԵՄ երկարամյա համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ ու հաստատուն»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր