211652_close_icon
views-count2378 դիտում article-date 21:08 30-09-2022

Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղը՝ իր ներկայացուցիչների միջոցով. Փաշինյան

Tert.am-ը գրում է. Հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է առարկայական բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի էնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր