1266 դիտում
10:13 01-10-2022
Հայաստանում գրանցված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության օտար ակտիվների վերահսկողության մարմինը (OFAC) պատժամիջոցների ցուցակում է ներառել Հայաստանում գրանցած «Taco» ընկերությունը, որը չինական «Sinno Electronics» ընկերության հետ աջակցում է ռուսական «Radioavtomatika» ընկերությանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, «Sinno Electronics»-ը, տեղեկացված լինելով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների մասին, շարունակաբար հարաբերություններ է պահպանում «Radioavtomatika»-ի հետ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ և հետո:
Անդրադառնալով Հայաստանում գրանցված «Taco» ընկերությանը ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ռուսական «Radioavtomatika»-ն վճարում է «Taco»-ին բաղադրիչների ներմուծման և Հայաստանի տարածքում գնումների գործընթաց իրականացնելու համար: Եվ «Sinno Electronics»-ը, և՛ «Taco»-ն միմյանց միջև կապ են ունեցել՝ «Radioavtomatika»-ի հետ իրենց աշխատանքի ընթացքում:
Ըստ ֆիննախի՝ ինչպես «Sinno Electronics»-ը,, այնպես էլ «Taco»-ն պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ նախագահի 14024 հրամանագրի հիման վրա՝ «Radioavtomatika»-ին նյութապես աջակցելու, հովանավորելու կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն կամ ապրանքներ, ծառայություններ տրամադրելու համար:
Հունիսին չինական «Sinno»-ն արդեն ներառվել է ԱՄՆ Առևտրի նախարարության պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցանկում՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցություն ցուցաբերելու և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ռուսաստանի պատժամիջոցների ենթարկված կառույցների հետ մատակարարման պայմանագիր շարունակելու համար, տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Նմանատիպ նյութեր
2478 դիտում
10:25 06-12-2019
Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում․ «Ամերիկայի ձայն»
6276 դիտում
23:40 07-04-2021
«Սպուտնիկ»-ը գրանցված չէ Հայաստանում, սակայն Փաշինյանը Պուտինին ասում է` գրանցված է. Վահե Մինասյան
2154 դիտում
10:26 16-12-2017
Հայաստանը ներկայացնող «Եվա»-ն չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»