1898 դիտում
21:39 01-10-2022
Հունաստան-Բուլղարիա նոր գազատարը «նշանակում է ազատություն». Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այցելել է հույն-բուլղարական գազատարի բացման արարողությանը՝ ընդգծելով Ռուսաստանից էներգակիրների ներմուծմանը ապավինելը դադարեցնելու ԵՄ-ի վճռականությունը, հայտնում է AP-ն:
Ելույթ ունենալով Սոֆիայում կայացած արարողության ժամանակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է խողովակաշարը որպես կարեւոր ներդրում՝ սահմանափակելու «իր գազի եւ նավթի պաշարները ԵՄ-ին շանտաժի ենթարկելու կամ պատժելու համար օգտագործելու Ռուսաստանի կարողությունը»: «Այս գազատարը փոխում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ կապված իրավիճակը։ Այս նախագիծը նշանակում է ազատություն»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը գրեթե 250 միլիոն եվրո է հատկացրել նախագծի ֆինանսավորման համար։
Հուլիսին ավարտված Հունաստան-Բուլղարիա գազատարի նշանակությունը զգալիորեն աճել է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումից հետո։
«Բուլղարիայում եւ ամբողջ Եվրոպայում մարդիկ զգում են Ռուսաստանի հետ պատերազմի հետեւանքները: Բայց նման նախագծերի շնորհիվ Եվրոպան բավականաչափ գազ կունենա ձմռան համար»,- վստահեցրել է ֆոն դեր Լյայենը։ «Եվրոպան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանից կախվածությունից ազատվելու համար։ Դա քաղաքական կամքի խնդիր է»:
182 կմ երկարությամբ խողովակաշարն անցնում է Հունաստանի հյուսիսարեւելյան Կոմոտինի քաղաքից, որտեղ այն միանում է Տրանսադրիատիկ գազատարին, մինչեւ կենտրոնական Բուլղարիայի Ստարա Զագորա: Ծրագրերը նախատեսում են տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր գազի սկզբնական հզորություն՝ ապագայում մինչեւ 5 միլիարդ խորանարդ մետրի ընդլայնման հեռանկարով:
Նախագծի բուլղարացի ղեկավար Թեոդորա Գեորգիևան ասել է, որ խողովակաշարը կօգնի գազ մատակարարել հարավարեւելյան Եվրոպայի այլ երկրներ: «Մենք հնարավորություն ունենք գազ մատակարարել Արեւմտյան Բալկաններ, ապահովել Մոլդովային և Ուկրաինային մատակարարումները»,- ասել է Գեորգիևան։

Նմանատիպ նյութեր
655 դիտում
15:57 12-07-2023
Բարեփոխումների տեմպն անհավանական է․ Ուկրաինան շուտով կարող է դառնալ ԵՄ անդամ․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
1042 դիտում
14:40 21-06-2023
ԵՄ-ն հատուկ պատասխանատվություն ունի Ուկրաինայի հանդեպ․ Ֆոն դեր Լյայեն
850 դիտում
16:21 29-06-2024
ԵՄ-ը Եգիպտոսի հետ կստորագրի ավելի քան 40 մլրդ եվրոյի ներդրումային գործարքներ. ֆոն դեր Լյայեն
Այս բաժնից
406 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
427 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
361 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից