14370 դիտում
09:01 04-10-2022
Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 16-ին, նշել էր. «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաեւ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ շրջափակումների մեջ: Սպասում ենք՝ պաշարները վերջանան, եւ ինքնուրույն հետ գնան»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար՝ այդ խումբը գնաց, թե ոչ, սակայն մեզ պատասխան այդպես էլ չտվեցին։ Փորձեցինք անգամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից պատասխան ստանալ, սակայն դա էլ չհաջողվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան:
Ի վերջո, կարող էինք նրանց եւս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4854 դիտում
11:35 03-04-2019
Օլիգարխներից ովքե՞ր են «մուծվել» և անարգել վերադարձել Հայաստան. «Ժամանակ»
Այս բաժնից
1171 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
955 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»