211652_close_icon
views-count7422 դիտում article-date 18:28 04-10-2022

Երևանում բախվել են Hyundai Sonata-ն ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հերթական մոպեդի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտ բախվել են 48-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 24-ամյա Գևորգ Բադալյանի վարած մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել Hyundai-ի վարորդն ու քաղաքացիները։ Օպերատիվ են գործել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության թիվ 11 բրիգադը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Պալյանն ու կրտսեր պարեկ Արմեն Ստեփանյանը։

Դեպքի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր