211652_close_icon

«Արարատի» գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից

views-count1346 դիտում article-date 19:30 04-10-2022
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արամ Ոսկանյանը հունիսին էր գլխավորել «Արարատը», որը Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո 8 միավորով 7-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երևանյան ակումբը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» ակումբին։

Արամ Ոսկանյանի հետ միասին «Արարատից» հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:

Նմանատիպ նյութեր