1110 դիտում
12:30 05-10-2022
Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ:
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում, իսկ փոխանցած գիտելիքը միշտ ճիշտ պահին է պետք գալիս:
Հայտնի խոսք է, որ հնարավոր պատերազմները կանխում կամ հաղթում են՝ դպրոցում ստացած գիտելիքների եւ ուսուցիչների խորիմաստ շրջահայացության ու կյանքի մարտահրավերներին պատրաստ սերունդներ կրթելու ունակության շնորհիվ:
Մաղթում եմ, որ երբեք բացառիկ հեղինակության տիտղոսը չզիջեք, չթուլանաք ու շարունակեք ծնողական ջերմությամբ սիրել տալ ուսումը:
Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջեւ դեսպանի ու թարգմանչի դերը, դուք կարողանում եք երեխային դարձնել աշակերտ ու հետո՝ քաղաքացի:
Հպարտանում եւ գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր
6032 դիտում
12:26 19-12-2021
Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր