211652_close_icon
views-count3196 դիտում article-date 18:42 05-10-2022

7 բալանոց նոր երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր