1957 դիտում
13:11 06-10-2022
Սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքով տուն կառուցելու դեպքում պետական աջակցության չափը կավելացվի
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի իրականացման կարգը:
Խոսքը հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգի մասին է:
Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական բնակավայրերի համաչափ զարգացման կարևորությունն ու խնդրի արդիականությունը, առաջարկվում է ավելացնել աջակցության չափն ինչպես մայր գումարների, այնպես էլ տոկոսագուրմարների ֆինանսավորման համար՝ նվազագույնի հասցնելով կամ բացառելով շահառուի կողմից՝ սեփական միջոցներով մարումներ կատարելու անհրաժեշտությունը։
Հաստատված ծրագրի համար 2022 թվականին կպահանջվի լրացուցիչ մինչև 26 մլն 668 հազար դրամի չափով ֆինանսական միջոց:
Հաշվարկման հիմքում ընկած է սահմանամերձ թվով 80 գյուղական բնակավայրում 2022 թվականին միջինում 1-ական բնակելի տան կառուցումը՝ յուրաքանչյուր ամիս 0.5-ական գործարք յուրաքանչյուր գյուղում, իսկ ծրագրի մեկնարկից հետո հիփոթեքային վարկի գծով առաջին վճարումները, ըստ կանխատեսումների․ կկատարվեն 2022 թվականի նոյեմբերին։
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անուիտետային եղանակով հաշվարկված մարման ժամանակացույցի համաձայն 1 շահառուի գծով կատարվող ամսական աջակցության չափը կկազմի 238,897 դրամ, իսկ 2022 թվականի համար 80 շահառուների մասով տրամադրվող աջակցության ընդհանուր գումարը կկազմի 28 մլն 668 հազ. դրամ (40 x 238,897 + 80 x 238,897) դրամ` նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին վճարումներ կատարելու հաշվարկով:
2023 թվականի համար կանխատեսվում է միջինում լրացուցիչ ամսական 25 գործարք (ընդհանուր՝ 380 գործարք), և հիմք ընդունելով վերոնշյալ հաշվարկի տրամաբանությունը՝ 2023 թվականին 2022 և 2023 թվականների շահառուների մասով տրամադրվող աջակցության տարեկան ընդհանուր չափը կկազմի 695 մլն 190 հազ. դրամ (465,849,509 + 229,341,297)։
2024 թվականի համար կանխատեսվում է միջինում լրացուցիչ 3-ական բնակելի տան կառուցում յուրաքանչյուր բնակավայրում (ընդհանուր՝ 620 գործարք) կամ ամսական ընդհանուր 20 գործարք, և հիմք ընդունելով վերոնշյալ հաշվարկի տրամաբանությունը՝ 2024 թվականին 2022, 2023 և 2024 թվականների շահառուների մասով տրամադրվող աջակցության տարեկան ընդհանուր չափը կկազմի 1 մլրդ 462 մլն 51 հազ. դրամ (372,679,607+1,089,371,159)։

Նմանատիպ նյութեր
2635 դիտում
14:10 17-02-2022
Արցախից տեղահանված ընտանիքները հիփոթեքով բնակարան գնելու դեպքում պետական աջակցություն կստանան
4499 դիտում
12:58 08-08-2019
Ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափը կավելացվի 2000 և 1000 դրամով
715 դիտում
13:45 15-02-2024
Կառավարությունը մեկ տարով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը
Այս բաժնից
1189 դիտում
21:38 15-11-2024
ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա
1819 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
997 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ