1527 դիտում
11:08 11-10-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 109․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 5-ին՝ խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով եւ հայտնել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ այդ օրը նա շատ խոսեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մասին։ «Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ»,- հայտարարեց Փաշինյանը։ Այս պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանն այն ներկայացնում է Օսկանյանի ընդհանուր մտքի համատեքստից կտրված։ Խոսքը 2001 թվականին Վարդան Օսկանյանի տված մի հարցազրույցի մասին է, որտեղ նա խոսում է Ղարաբաղյան հակամարտության եւ բանակցությունների մասին։ Նախ՝ Օսկանյանը հայտարարում է. «Հայաստանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում»։
Այսինքն՝ 2001 թվականին ԱԳ նախարարը բացառում էր որեւէ դեպքում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Այնուհետեւ Օսկանյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի՝ Հայաստանի համար ցանկալի լուծման դեպքում Ադրբեջանին կվերադարձվեն 7 շրջաններից 6-ը։ «Գիտեք, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ (Զանգելանի շրջանում,- խմբ.) բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի՝ մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն»,- հայտարարում է Օսկանյանը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ օկուպացված տարածքների մասին Օսկանյանի խոսքը վերաբերում է ոչ թե Ղարաբաղին ընդհանրապես, այլ նախկին ԼՂԻՄ-ի հարեւան 7 շրջաններին, որոնցից 6-ը հակամարտության լուծման դեպքում կվերադարձվեին Ադրբեջանին։ Եվ Փաշինյանի պնդումը, թե քանի որ Օսկանյանը խոսել է Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մասին, ապա դրանով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է։ Այսպիսով փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1171 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
955 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»