Վահան Քերոբյանն ընդունել է հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հոկտեմբերի 12-ին ընդունել են հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։