211652_close_icon

Քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր

views-count1224 դիտում article-date 19:49 12-10-2022

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրիում անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության երրորդ եռամսյակի հաշվետու ժողովը։

ՊՆ-ից հայտնում են, որ Ժողովի ընթացքում քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, ավագ գնդերեցները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը առաջադրանքներ է տվել գնդերեցներին, նշել մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է տանել շարունակական աշխատանքներ և շտկել առկա բացթողումները։ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը մի շարք գնդերեցների հանձնել է գերատեսչական պարգևներ:

Նմանատիպ նյութեր